-
13.01.2014|
11:24
Վեյկ Ան Զեեում մեկնարկած գերմրցաշարում Լևոն Արոնյանն երկրորդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տոնել Ֆաբիո Կարուանայի նկատմամբ:
-
13.01.2014|
11:20
Գերմանական Հայդելբերգ քաղաքի կլինիկաներից մեկում քսանյոթ տարեկան հասակում ուղեղի ծանր հիվանդությունից մահացել է ազերի գրոսմայստեր Վուղար Հաշիմովը: Նա աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկն էր:
-
13.01.2014|
11:17
Պրեմիեր լիգայի առաջնությունում գոլառատ ստացվեց «Լիվերպուլի» հանդիպումը «Սթոք Սիթիի» հետ: Հյուրընկալվելիս մերսիսայդցիները հինգ անգամ գրավեցին մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով երեքը:
-
12.01.2014|
21:20
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվել է մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Ընտրությունը կայացել է այսօր տեղի ունեցած Երևանի շախմատի ֆեդերացիայի կոնֆերանսում։ Այդ մասին հայտնում է armchess.am կայքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
-
12.01.2014|
15:08
ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին Սոչիում կայալանիք Օլիմպիական խաղերի ընթացքում հնարավոր ահաբեկչական գործողությունների վերաբերյալ։
-
12.01.2014|
13:47
Իսպանիայի առաջնության հերթական տուրը նշանավորվեց երկու առաջատարների՝ Մադրիդի «Աթլետիկոյի» ու «Բարսելոնի» հանդիպմամբ: Սեփական դարպասն ամեն գնով «չոր» պահելու «Աթլետիկոյի» որդեգրած մարտավարությունն արդարացրեց իրեն, թեպետ չեմպիոնության համար պայքարող թիմից տրամաբանորեն ավելին պիտի սպասվեր:
-
11.01.2014|
23:52
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռքի գնդակի Հայաստանի տասնութ տարեկանների հավաքականը մեկնել էր Ռումինիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին:
-
10.01.2014|
15:56
Անցած մրցաշրջանում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին ձեռք բերած Մոսկվայի «Սպարտակը» առանձնապես տրամադրված չէ հայազգի ֆուտբոլիստին վաճառքի հանելու հարցում՝ գտնելով, որ նա ակումբի համար խիստ արժեքավոր, առանձնահատուկ դերակատարություն ունեցող ֆուտբոլիստ է:
-
10.01.2014|
13:56
Ռումինիայում մեկնարկել է ձեռքի գնդակի մինչև տասնութ տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Մեր մարզիկները ներկայացնում են ութերորդ խումբը:
-
10.01.2014|
13:55
Համաձայն ՖԻԴԵ-ի հրապարակած շախմատային երկրների վարկանիշային տարեսկզբյան նոր աղյուսակի, որի մեթոդաբանության հիմքում է տվյալ երկրի ունեցած միջազգային վարպետների ու գրոսմայստերների միջին վարկանիշը, Հայաստանն աշխարհում վեցերորդ շախմատային տերությունն է: